
Նինոծմինդայի շրջանի Թորիայի հանրային դպրոցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում:
Հանդեսին մասնակցում էին ամբողջ դպրոցի աշակերտները, ովքեր հանդես եկան երգով, պարով եւ հումորային համարներով:
Հանդեսը սկսվեց դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանի մաղթանքներով՝ ուղված աշակերտներին: Միջոցառման հյուրերն էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն:
Լուսանկարները մեզ տրամադրել են Թորիայի դպրոցի աշակերտները