Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում կայացավ դաշնամուրի դասընթացի սաների հաշվետու համերգը։
Աշակերտները կատարեցին տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգին պրոեկտորի միջոցով պատմեցին 2019թ. աշակերտների կողմւց մասնակցած մրցույթներին և փառատոնների մասին։
Հատկանշական էր աշակերտների հանդիպումը վրաց կոմպոզիտորների հետ։ Երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանն էլ հանձնեց վկայականներ լավագույն աշակերտներին և ակտիվ մանկավարժներին։ Աշակերտներից առանձնացվեցին Զոյա Ղարսլյանը, Արսեն Աղջոյանը, Ռոբերտ Մղդեսյանը, Նորա Նորսոյանը և Անժելիկա Ղարսլյանը։
Վարդուհի Փութուլյանը նշեց, որ փառատոնի մասնակցելու համար պետք է մշտապես ակտիվ լինել և ջանասիրաբար աշխատել։
Մանկավարժներից տարվա ընթացքում ակտիվությամբ աչքի են ընկել Աննա Ղարսլյանը, Իզաբելլա Նազարյանը և Վարդուհի Փութուլյանը։
Համերգին ներկա էին երաժշտական դպրոցի անձնակազմը, սաները, ծնողներ, Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի զարգացման ծառայության ղեկավարությունը։