Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը

Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը

2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով  մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։

Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել։
Ըստ վերգենտյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների համար, որոնք 2020-ի ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչ այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների։ aliq.ge