
Երեկ երեկոյան տեղացած ձյան պատճառով այսօր՝ ժամը 11։00 -ի սահմաններում Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը ամբողջովին պատված էր մերկասառույցով: Նշված ժամանակահատվածում ճանապարհը մշակված չէր աղով եւ ավազով:
Դեպի Հայաստան տանող կենտրոնական մայրուղու որոշ հատված մշակված է աղով եւ ավազով, իսկ որոշ հատված դեռեւս մշակված չէ:
Այդ պատճառով կոչ ենք անում վարորդներին երթեւեկել առավել զգուշությամբ եւ բացառապես ձմեռային անվադողերով:
Նշենք, որ Գանձա եւ Փոկա գյուղերը իրար կապող կենտրոնական ճանապարհահատվածում ժամը 10:30 -ի դրությամբ առկա էր ձնաբուք, թույլ էր տեսանելիությունը, սակայն ճանապարհը այնուամենայնիվ անցանելի է: