Հունվարի 11-ի լույս 12-ը գիշերը Մասիվ Ջիվանի թաղամասում տուն են թալանել, որը գտնվում է նախկին զինվորական ավանի և ք. Ախալքալաքի միջև: Ոստիկաններն աշխատում են դեպքի վայրում:
Պարզ է դարձել, որ գիշերը թալանվել է Ախալքալաքի բնակիչ, ֆերմեր Ա. Պ.-ի տունը: Կողոպուտի ժամանակ տերերը տանը չեն եղել, նրանք եղել են հարսանիքի: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպտիչները տուն են մտել պատուհանից: Տնից գումար են գողացել: Այս մասում տեղադրված են հարևանների անվտանգության տեսախցիկները, սակայն, ինչպես ասում են տուժողները, նրանց տունը չի ընկնում տեսախցիկների հետևման գոտում:
Հայտնի է, որ տուժողները զբաղվում են մեծաքանակ կարտոֆիլի աճեցմամբ:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով և 2-րդ մասի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է գողություն, ապօրինի կերպով բնակարան մուտք գործելով, ինչն առաջացրել է նշանակալի վնաս: Սույն հոդվածի համաձայն նշանակալի վնաս է համարվում մինչև 10 000 լարին:jnews.ge