
Հունվարի 13 -ին՝ ժամը 13:00 -ի դրությամբ Թորիայից դեպի Հեշտիա տանող ճանապարհահատվածը անանցանելի է, իսկ դեպի Ուչմանա տանող ճանապարհը դժվարանցանելի է:
Լուսանկարներն ու տեղեկությունը մեզ փոխանցեցին բնակիչները:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ձնամաքրման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավար Արման Նորսոյանի հետ ով պատասխանեց, որ դեռեւս տեղյակ չէ այդ մասին:
Իսկ թե երբ ճանապարհները կմաքրվի ձնածածկույթից այդ մասին կտեղեկացնենք ավելի ուշ: