Վրաստանի ողջ տարածքում այսօր վատթարանալու է եղանակը

Վրաստանի ողջ տարածքում այսօր վատթարանալու է եղանակը

Օդերևույթաբաններն այսօր կանխատեսում են Վրաստանի ողջ տարածքով եղանակի վատթարացում: Նրանց խոսքով, հունվարի 13-ին օդի ջերմաստիճանը կնվազի ամբողջ Վրաստանում:

«Վրաստանում այսօր պահպանվելու է անկայուն եղանակը: Մասնավորապես, Վրաստանի ողջ տարածքում լինելու է անձրև, իսկ լեռնային շրջաններում ձյուն է տեղալու: Բարձրալեռ շրջաններում լինելու է փոթորիկ: Քամու արագությունը կլինի 10-15 մ/վ հնարավոր է հասնի նաև 17-22 մ / վրկ»,- ասել է  շրջակա միջավայրի ազգային գործակալության ծառայող Նոնա Էլիսաշվիլին:

Ըստ նրա, արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 4-9 աստիճան, լեռներում `0,5 աստիճան և բարձրալեռ շրջաններում` 0,5 աստիճան:

Օդերևույթաբանները գտնում են, որ հնարավոր է նման իրավիճակը ծովում առաջացնի 2-3 աստիճանի փոթորիկ:

Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, ապա այստեղ որոշ շրջաններում տեղումներ են սպասվում, լեռներում և բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն:

Ըստ օդերևույթաբանների, հունվարի 14-ից սպասվում է եղանակի պարզեցում և առանց տեղումների եղանակ: Սպասվում է նաև օդի ջերմաստիճանի ավելացում մի քանի աստիճանով:1tv.ge