Դավիթ Շինարար փողոցում կոյուղու դիտահորը մեկ ամիս է շարքից դուրս եկած վիճակում է

Դավիթ Շինարար  փողոցում կոյուղու դիտահորը  մեկ ամիս է շարքից դուրս եկած վիճակում է

Արդեն մեկ ամիս է ինչ Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում կոյուղու դիտահորը շարքից դուրս է եկել:

Այս խնդրին NOR ռադիոկայանը անդրադարձել էր դեռևս 2019թ. դեկտեմբերի 25-ին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել:

Դավիթ Շինարար փողոցի բնակիչները, տեսնելով, որ խնդրին ուշադրություն չի դարձվում, որոշել էին անձամբ մաքրել կոյուղու հորը և այն ժամանակավոր փակել էին թիթեղյա կափարիչով ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար: