Սահակաշվիլին վերջին անգամ համաներում է հայտարարել

Սահակաշվիլին վերջին անգամ համաներում է հայտարարել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր պաշտոնավարման ավարտից առաջ համաներման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, որն անդրադարձել է 248 հոգու, հոկտեմբերի 30-ին հաղորդել են վրացական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Պատիժների իրականացման, փորձաշրջանների ու իրավաբանական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարիին:

Հրամանագրի համաձայն՝ կալանքից կազատվեն 170 բանտարկյալ, մյուսների ազատազրկման ժամկետը կկրճատվի:

Անցյալ շաբաթ Վրաստանի համաներման հարցերով պետական հանձնաժողովը նախագահին իր առաջարկները ներկայացրեց 151 կալանավորի վերաբերյալ: Առաջարկներ են ներկայացրել նաեւ Վրաստանի պատրիարքության ու դատախազության ներկայացուցիչները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ինտերպրեսնյուսը» հաղորդում է, որ ազատ արձակվածների թվում կան ծանր հանցագործությունների համար դատապարտվածներ, սպանության համար ցմահ բանտարկվածներ, հետախուզման մեջ գտնվողներ: Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը մեկնաբանել է, որ «նախագահը համաներում է հայտարարել քաղաքական հետապնդումների զոհերին»:

Միխայիլ Սահակաշվիլու լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 17-ին՝ նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությանը միաժամանակ:
news.am



Opinion, pooling and voting