Ձմեռային արձակուրդների ավարտից հետո, հունվարի 20-ին Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում աշխատանքը կվերսկսվի:
Մունիցիպալիտետի գյուղերում մանկապարտեզների աշխատանքը կվերսկսվի փետրվարի 1-ից:
Այսօր՝ հունվարի 13-ին, մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղերի մանկապարտեզների ներկայացուցիչների հետ անցկացրել է փակ հանդիպում:
Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Մարինա Եսոյանի խոսքով, բոլոր մանկապարտեզներն էլ պատրաստ են վերսկսել աշխատանքը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներ են հաճախում 880 երեխա, որից 200-ը հաճախում է Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզ: Մունիցիպալիտետի մանկապարտեզներում աշխատում են 100 հոգի:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում չկան մանկապարտեզներ, իսկ մանկապարտեզների մեծ մասում երեխաներին սնունդ չի տրվում: Փոկա և Գորելովկա գյուղերի մանկապարտեզներում էլ չկա ջեռուցում:
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Մարինա Եսոյանը.