Վրաստանի տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են անցկացնում 86 զինվոր Նինոծմինդայի մունիցիպալիտետից: Նրանք մասնավորապես ծառայություն են անցնում Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների տարբեր ստորաբաժանումներում:
2019թ.-ին 26 երիտասարդ օգտվել են գումարի դիմաց զինվորական ծառայության հետաձգման իրավունքից՝ բյուջեում ներդնելով 52 հազար լարի:
Զինբժշկական կոմիտեն նորակոչիկներին տալիս է 4 կարգավիճակ՝ ծառայության համար պիտանի, ոչ պիտանի, սահմանափակ պիտանի և ժամանակավոր ոչ պիտանի կարգավիճակ: Ծառայության համար ժամանակավոր ոչ պիտանի կարգավիճակ ունեցող երիտասարդներին տրվում է մինչև 1 տարվա հետաձգման իրավունք, սահմանափակ պիտանի կարգավիճակ ունեցողներին՝ մինչև 3 տարվա հետաձգման իրավունք, իսկ ծառայության համար պիտանի երիտասարդները անմիջապես մեկնում են ծառայության: Ոչ պիտանի կարգավիճակ ունեցող երիտասարդները ազատվում են զինծառայությունից:
Վրաստանում զինծառայության տևողությունը 1 տարի է:
Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի Զինվորական ծառայության կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանից.