
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ձնամաքրման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ժամը 16:00 -ի սահմաններում արդեն իրականացնում է ձնամաքրման աշխատանքները՝ Հեշտիայից դեպի Թորիա տանող ճանապարհահատվածում:
Բնակիչների խոսքով Հեշտիա եւ Թորիա գյուղերը իրար կապող ճանապարհով արդեն հնարավոր է երթեւեկել:
Հիշեցնենք, որ Հունվարի 13 -ին՝ ժամը 13:00 -ի դրությամբ Թորիայից դեպի Հեշտիա տանող ճանապարհահատվածը գտնվում էր անանցանելի վիճակում:
Լուսանկարները մեզ տրամդրեցին բնակիչները