Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում կշնորհի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայիին: Ինչպես նշվում է նախագահի կողմից տարածված հայտարարության մեջ, Ախալայային ներկայացված մեղադրանքները անհեթեթ են ու դատախազությունն ինքնիրեն դնում է ամոթալի ու ծիծաղելի դրության մեջ:
«Ես չեմ կարծում, որ Բաչոն լուրջ սխալներ թույլ չի տվել: Չի կարելի բացառել, որ նա օրենք է խախտել ու մենք այդ մասին ոչինչ չգիտենք, սակայն այսքան հետաքննություններից հետո դատախազության կողմից ներկայացված մեղադրանքները անհիմն էին, իսկ բանտային ապստամբության վերաբերյալ գործը պարզապես ամոթալի է, վտանգավոր ու հակապետական: Ես դատապարտում ու չեմ ընդունում բանտերում կամ այլ հաստատություններում տանջանքների, վատ վերաբերմունքի, անօրինականության վերաբերյալ փաստերը. եթե որեւէ մեկի նկատմամբ վճիռ կայացվեր նմանատիպ մեղադրանքով, կտրականապես հայտարարում եմ, ես երբեք չէի օգտվի ներում շնորհելու իմ իրավունքից: Սակայն այդ գործը դատախազությունը ներկայացրեց ու վարեց Բաչո Ախալայաի դեմ բոլորի աչքի առաջ: Ուստի արդարացուցիչ վճիռը վերջ է դնում բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է բանտային ապստամբության վերաբերյալ գործին, որը կապված է օրենքով գողերի ինստիտուտի ոչնչացման քաղաքականության հետ, ես, որպես Վրաստանի նախագահ, հայտարարում է, որ դա իմ՝ հասարակության կողմից պաշտոնական անձի համապատասխան մանդատ ունեցողի, ինչպես նաեւ իմ կառավարության որոշումն էր:Ես այսօր էլ հայտարարում եմ, որ դա միակ ճիշտ որոշումն էր, որի պատասխանատվությունն ամբողջությամն իմն է: Կրկնում եմ, երկու այլ ուրիշ հիմնավորված դատավճռի առկայության դեպքում, ես չէի պաշտպանի եւ չէի կարող պաշտպաանել,ինչպես նաեւ չէի աղաչի նրան: Ինչ վերաբերում է դատավճռին, ապա այն հիմնված է քաղաքական ճնշման վրա` հիմնված «օրենքով գող» հասկացության վրա: Այստեղ գործն այնքան անձնական չէ Ախալայայի համար, որքան կարեւոր է պատմության, օրենքի եւ արդարության համար: Իմ պարտքն է ներում շնորհել ամենաթողության նման դեպքից հետո»,- Սահակաշվիլու խոսքերն է ներկայացնում «Գրուզիա online»-ը:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Ախալայային մեղադրանք էր ներկայացվել չորս քրեական գործերով, որոնք վերաբերում էին տարբեր պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Հոկտեմբերի 28-ին Ախալայան մեղավոր էր ճանաչվել 2006թ. բանտային ցույցի ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար եւ 3 տարի, 9 ամիս կալանքի դատապարտվել: Ախալայան արդրացվել է զինծառայողներին ստորացնելու գործով: Իսկ հոկտեմբերի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացնող վճիռ է կայացվել ՆԳՆ հատուկ ջոկատի յոթ աշխատակիցների գործով: 2006թ. «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով քննությունը շարունակվում է:
news.am