
2019 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղում գիշերային լուսավորության համար տեղական բյուջեից տրամադրվել էր գումար 26 գիշերային լամպերի տեղադրման համար:
Աշխատանքներն իրականացրել է Զեբուլ Աբուլաձենի շինարարական կազմակերպությունը : Այս աշխատանքներն իրականացնելու համար տրամադրվել էր 5000 լարի:
Սակայն աշխատանքներն ավարտելուց հետո գիշերային լուսավորությունը միացված չէր:
«NOR » ռադիոն այս խնդրի մասին հաղորդել էր դեռեւս դեկտեմբերին:
Ինչպես տեղեկացանք Վլադիմիրովկա գյուղի բնակիչներից, խնդիրը ստացավ լուծում: Ներկայումս գիշերային լուսավորության համակարգը միացված է եւ գիշերը գյուղը լուսավորվում է: