Հին նոր տարին նշելիս պիրոտեխնիկայի պայթյունից 9 մարդ է վիրավորվել, նրանցից 5-ի հետ կապված դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծանր դեպքեր չեն գրանցվել և հոսպիտալացված բոլոր անձինք այս պահի դրությամբ արդեն դուրս են գրվել:
Ինչ վերաբերում է ամանորյա օրերին, հունվարի 1-ին պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով Վրաստանի մասշտաբով վիրավորվել է 81 մարդ: Ամանորի գիշերը Իաշվիլիի անվան կլինիկա են տեղափոխել 8 երեխայի, վիրավորվածներից մեկի դեպքում մատները վիրահատելու անհրաժեշտություն է եղել:aliq.ge