Սահակաշվիլին եւ Շեւարդնաձեն Վրաստանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր կստանան

Սահակաշվիլին եւ Շեւարդնաձեն Վրաստանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր կստանան

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը կհրավիրվեն Էդուարդ Շեւարդնաձեն եւ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Հոկտեմբերի 27-ին մենք եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացրինք, երդմնակալությունը եւս եվրոպական չափանիշներով կանցկացվի: Եվրոպական երկրներում երդմնակալությունները խորհրդարանի նիստերի դահլիճում են անցկացնում: Ցավոք, Թբիլիսիում մենք այդ հնարավորությունը չունենք, ուստի որոշեցինք այն անցկացնել շենքի բակում: Դա թանկ չի լինի եւ քաղաքը կաթվածահար չի անի», – ասել է Փանջիկիձեն:

Ըստ նրա՝ հանդիսավոր արարողությանն անպայման ներկա կլինի ռազմական բաղադրիչը, բայց ծանր տեխնիկան եւ օդուժը չեն ներգրավվի, գրում է «Նովոստի Գռուզիան»:

«Նոր նախագահի երդմնակալության համար շատ ավելի քիչ գումար կծախսվի, քան նախկինում», – վստահեցրել է նախարարը:

Երդմնակալությունից անմիջապես հետո Մարգվելաշվիլին կմեկնի Հերոսների հրապարակ՝ հարգելու Վրաստանի միասնականության համար զոհվածների հիշատակը: Երեկոյան Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում կկայանա մեծ համերգ:

Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին:
news.am



Opinion, pooling and voting