
Հունվարի 14 -ին Վրաստանում նշվում է երկրի պետական դրոշի օրը: Երկրի ազգային խորհրդանիշներից մեկի օրը պաշտոնապես սկսել են նշել 2012 -թվականից:
Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե արդյո՞ք տեղյակ են, որ պետական դրոշի օրն է, քանի գույն ունի այն եւ քանի խաչ:
Բնակիչների մեծամասնությունը տեղյակ էին որ այսօր դրոշի օրն է, իսկ ոմանք ոչ, մի քանիսն էլ շփոթում էին թե քանի խաչ կա պատկերված դրոշի վրա:
Մանրամասները՝ ռեպորտաժում.