Գրիպը չի նահանջում, համաճարակի վտանգ չկա

Գրիպը չի նահանջում, համաճարակի վտանգ չկա

Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկայում ավելացել են գրիպով հիվանդները:

Այս պահին կլինիկայում բուժում է անցնում գրիպի ախտորոշմամբ և գրիպանման վարակով 65 քաղաքացի։ Կլինիկայից Ալիքին փոխանցեցին, որ օրական 35-40 պացիենտ է դիմում, նրանց կեսը մնում է ստացիոնար բուժման: Հիմնական բողոքները՝ բարձր ջերմությունն ու հոդացավերն են:

Հունվարի 1-ի դրությամբ շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու համար 191 դեպք է հաշվվել: 2-րդ շաբաթում՝ դեպքերի թիվը հասել է 219-ի: Մասնագետները վստահեցնում են, որ Վրաստանն այս պահին հեռու է համաճարակային շեմից։ Համաճարակային է համարվում 100 հազար բնակչից 450-500-ի հիվանդացության ցուցանիշը։ Ընդ որում նախորդ տարի նույն ժամանակահատվածում երկրում ավելի ծանր իրավիճակ էր: Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը` 3 տոկոսով ավելացել է (նախորդ շաբաթ՝ 22 %, այս շաբաթ 25%):

Սովորական ձմեռ, սովորական գրիպ՝ այսպես է բնութագրում իրավիճակը Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն: Նա խորհուրդ է տալիս խուճապի չմանտվել, բայց վարակի դեպքոմ լուրջ վերաբերվել, բժշկի դիմել ժամանակին, նաև վարակված երեխաների ծնողներին հորդորում է զերծ մնալ դպրոց ու մանկապարտեզ ուղարկելուց:

Հիշեցնենք՝ այս տարի արդեն գրիպով պայմանավորված մահվան 3 դեպք է գրանցվել։ Բոլոր դեպքերում հիվանդները բժշկի են դիմել ուշացած, ունեցել են այլ հիվանդություններ ևս։
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով, որոշ խմբերի՝ հղի կանանց, սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսապես հասանելի՝ անվճար կլինի «Տամիֆլու» հակավիրուսային դեղամիջոցը:aliq.ge