Վրաստանի հանրային դպրոցներում այսօր վերսկսվել է ուսումնական գործընթացը

Վրաստանի հանրային դպրոցներում այսօր վերսկսվել է ուսումնական գործընթացը

Վրաստանի հանրային դպրոցներում այսօր վերսկսվել է ուսումնական գործընթացը:

Գերատեսչությունում ասում են, որ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականի համաձայն, այս փուլում գրիպի վարակի պատճառով ուսման գործընթացը հետաձգելու հիմք չկա։

Հատկանշական է, որ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, վարակի տարածման կանխարգելման նպատակով կրթական հաստատություններին հանձնարարել են արձակուրդի ժամանակ դպրոցներն ախտահանել։ Իսկ կրթական գործընթացի վերականգնվելուց հետո անհրաժեշտ է պարբերաբար մաքրել դասասենյակներն ու միջանցքները։

Պետք է ապահովել դպրոցի բուժաշխատողների ներգրավածությունը կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը և պահպանել բոլոր հանձնարարականները, որոնք տրվում են համաշխարհային առողջապահության կազմակերպության և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից,- հայտարարել են կրթության և գիտության նախարարությունում։1tv.ge