
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալներին, քաղաքային ծառայության ղեկավարներին և թաղապետերին հորդորել է առավելագույն ուշադրություն դարձնել կոռուպցիայի կանխարգելման վրա:
«Շատ ուշադիր եղեք, որ որևէ բան բաց չթողնեք: Դուք անձամբ գիտեք իմ մոտեցումն ու վերաբերմունքը. ոչ ոքի ոչինչ չի ներվելու: Ես ամեն բան հասկանում եմ, բայց կոռուպցիան կտրականապես անընդունելի է: Եթե որևէ մեկն օգնության կարիք ունի, մենք ամեն բան կանենք օգնելու և աջակցելու համար», — ասել է Թբիլիսիի քաղաքապետը՝ մայրաքաղաքի կառավարման նիստից առաջ:aliq.ge