
Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում իրականացվում են կոմունիկացիոն աշխատանքներ, ինչի պատճառով երթևեկությունը այս փողոցում դժվարացած է:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, Պուշկին փողոցում իրականացվում են մասնավորապես հողաշինական աշխատանքներ Նինոծմինդա քաղաքի Արդարադատության տան համար նոր ջրագծի և կոյուղագծի անցկացման համար:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշեցին, որ աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի երկու օր: