Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան հեռացել է իր պաշտոնից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով «Իմեդի» հեռուստաալիքը:
Բոկերիան դեռեւս հոկտեմբերի կեսին հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից, եթե նախագահական ընտրություններում հաղթանակ տանի «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2010թ նոյեմբերից: Նա համարվում էր Սահակաշվիլիի կուսակցության գլխավոր գաղափարախոսը:
news.am