
Հունվարի 16 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր կհոսանքազրկվեն: Մասնավորապես էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում 12:30 – 17:00 ընկած ժամանակահատվածում Օրոջալար, Ղաուրմա, Հեշտիա, Թորիա եւ Ուչմանա գյուղերում:
Energo-Pro Georgia էլէկտրաէներգիա մատակարարող ընկերության աշխատակցի խոսքով, էլէկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են վերանորոգման աշխատանքների իրականացմամբ:
Կատարվող վերանորոգչական աշխատանքների ավարտից հետո էլէկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: