726,539 լարի է նախատեսվել Գանձա և Փոկա ճանապարհների ասֆալտապատման համար

726,539 լարի է նախատեսվել  Գանձա և Փոկա ճանապարհների ասֆալտապատման համար

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Գանձա և Փոկա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար:
Գանձա գյուղում նախագծով նախատեսված է ասֆալտապատել 412 մետր ճանապարհահատված:


Փոկա գյուղում էլ նախատեսված է ասֆալտապատել 1050 մետր ճանապարհահատված դեպի Վլադիմիրովկա գյուղի ուղղությամբ: Ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսվել է 726,539 լարի գումար:

Մրցույթը կկայանա հունվարի 30-ին: