Հունվարի 15-ին Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց ամանորյա միջոցառում, որի ժամանակ նվերներ հանձնվեցին անապահով ընտանիքների երեխաներին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայ Օգնության Միության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին երեխաներ, Կրթամշակությաին կենտրոնի անձնակազմը և քահանա Տեր Արմաշ Պողոսյանը: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով: Երեխաները հանդես եկան ասմունքով և պարային կատարումներով:
Հայ Օգնության Միությունը ամեն տարի Հին Նոր տարվա օրերին կազմակերպում է ամանորյա միջոցառումներ ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Նմանատիպ միջոցառումներ են անցկացվել Ախալցիխեի Երիտասարդական կենտրոնում, որին հրավիրված են եղել ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաները: Միջոցառում է կազմակերպվել նաև Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում և հիվանդանոցի մանկական բաժանմունքում և ծննդատանը, որտեղ նվերներ են տրվել երեխաներին և նորածիններին: