Սահակաշվիլին կնոջ հետ հրավիրվել է նոր նախագահի երդմնակալության արարողությանը

Սահակաշվիլին կնոջ հետ հրավիրվել է նոր նախագահի երդմնակալության արարողությանը

Վրաստանի հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետության նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել: Երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 17-ին Թբիլիսիում:

«Նովոստի-Գռուզիա»-ին Սահակաշվիլիի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ հրավերը ստացվել է նախօրեի երեկոյան ժամը 19.00 –ին:

Նախօրեին Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը հայտարարել էր, որ Սահակաշվիլին կարող է ներկա գտնվել երդմնակալությանը, եթե վստահ լինի, որ երկրի անկախությունն ապագայում կամրապնդվի:

Հրավեր է ստացել նաեւ երկրի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրվել է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 27-ին: Հաղթել էր «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, որը հավաքել էր 62,12%:
news.am



Opinion, pooling and voting