Խորհրդարանում այսօր կանցկացվի արտահերթ նիստ

Խորհրդարանում այսօր կանցկացվի արտահերթ նիստ

Խորհրդարանում այսօր կանցկացվի արտահերթ նիստ: Օրակարգով հաշվի է առնված մոտ 30 հարցի քննարկում, այդ թվում՝ քաղաքացիական օրենսգրքի և վարչական իրավախախտումներ օրենսգրքում մտցվելիք փոփոխությունները:

Նույսն նիստին քվեարկելու են Նիկա Մելիային փոխարինող Բադրի Բասիշվիլու իրավասության հարցի համար: Ի նշան բողոքի նիստին ներկա չեն գտնվելու «Ազգայի շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները:

«Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլու գնահատմամբ, Նիկա Մելիային մանդատից զրկելը անօրեն որոշում է:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի գնահատմամբ, խորհրդարանական ընդդիմության բոյկոտը քաղաքական շահարկում է: Ինչ վերաբերում է Նիկա Մելիային մանդատից զրկելուն, Մամուկա Մդինարաձեն մեկնաբանում է, որ խորհրդարանը որոշում է կայացրել ըստ սահմանադրության:

Օրենսդրական մարմինը գարնանային նստաշրջանը բացելու է փետրվարի առաջին երեքշաբի, փետրվարի 4-ին:1tv.ge