Առաջիկա օրերին անկայուն եղանակը կպահպանվի

Առաջիկա օրերին անկայուն եղանակը կպահպանվի

Միջավայրի ազգային գործակալության գլխավոր օդերևութաբան Նոնա Էլիսաշվիլու տեղեկությամբ, Թբիլիսիում այսօր կտեղա թաց ձյուն և մառախուղ:

Նրա խոսքով, Արևմտյան Վրաստանում եղանակը կբարելավվի, իսկ Արևմտյան Վրաստանում սպասվում է ձյուն և մառախուղ: Փչելու է քամի:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, առաջիկա օրերի ընթացքում, ինչպես Արևելյան, այնպես էլ՝ Արևմտյան Վրաստանում կպահպանվի անկայուն եղանակ:

«Այսօր Արևմտյան Վրաստանում եղանակը կբարելավվի և սպասվում է առանց տեղումների եղանակ: Կլինի 8-13 աստիճան:

Արևելյան Վրաստանում պարբերաբար կավելանա ամպամածությունը, սպասում ենք ձյուն և մառախուղ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, կլինի ամպամած: Առավոտյան ժամերին հնարավոր է թաց ձյուն և մառախուղ, քամի: Ցերեկվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 6աստիճան: Առաջիկա օրերին կպահպանվի անկայուն եղանակը»,- հայտարարել է Էլիսաշվիլին: 1tv.ge