Խաչիկ Երանոսյանը ծնվել է 2002 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ներկայումս սովորում է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի 12 -րդ դասարանում:
Երանոսյանը բիտբոկսով սկսել է զբաղվել 12 տարեկանից եւ արդեն 5-6 տարի է ինչ շարունակում է, նա ինքնուս է, շատ մարդիկ այդ երաժշտական ձայները հանում են տարբեր երաժշտական գործիքների օգնությամբ, իսկ նա այդ ամենը կատարում է բերանի, շուրթերի, լեզվի, կոկորդի եւ ձայնի միջոցով:
Խաչիկը մեզ հետ զրույցում պատմեց. «Առաջին մարդը ում տեսել եմ YouTube -ում Թոմ Թամն էր եւ ինձ շատ դուր եկավ այն հատվածը որտեղ նա կատարում էր Մայքլ Ջեքսոնի «Բիլլի Ջին» երգի բիտբոկսը, դա իմ մեջ սեր առաջացրեց դեպի բիտբոկս եւ դրանից հետո սկսեցի հետաքրքրվել եւ զբաղվել: Ինձանից պահանջվեց մոտավորապես 3 շաբաթ որպեսզի կարողանայի կրկնօրինակել նրան, եւ դա իմ մոտ ստացվեց: Ճիշտն ասած տատիկս մի քիչ դեմ էր, նա երեւի չեր սիրում այդ բանը, բայց ես թաքուն կանգնում էի հայելու դիմաց եւ փորձում էի»:
Խաչիկը առաջին անգամ բեմ դուրս է եկել 2019 թվականի դեկտեմբերի 31 -ին` ամանորյա գիշերը, իսկ դրանից առաջ ելույթ է ունեցել միայն հարսանիքներին եւ փոքրիկ միջոցառումներին:
Խաչիկը նշեց, որ դպրոցը ավարտելուց հետո սովորելու է տուրիզմի ուղղությամբ, իսկ բիտբոկսը դա ավելի շատ իր հոբբին է: Բացի բիտբոկսից Խաչիկը սիրում է զբաղվել սպորտով, դիտում է ֆիլմեր եւ լսում տարբեր երգեր որոնք էլ նրան օգնում են բիտբոկս անելուց:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Beatbox- ը տեխնիկա է, կատարողը բերանի միջոցով (երբեմն մատներով) հնչյուններ է հնչեցնում, որոնք ընդօրինակում են գործիքային երաժշտությունը: Beatbox բառը ինքնին բաղկացած է Beat (ռիթմ) և Box (տուփ) բառերից, այսինքն ՝ ձայնագրիչի նման մի բան, որի վրա ձայնագրվում է ռիթմիկ երաժշտություն: