
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Սաթխա-Սպասովկա ճանապարհահատվածի 2200 մետր հատվածի ասֆալտապատման համար: Ասֆալտապատման գումարը կազմում է 800 հազար լարի:
Մրցույթը կկայանա հունվարի 20-ին:
Հիշեցնենք, որ Սաթխա-սպասովկա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2018թ.-ին, և 2018-2019 թվականների ընթացքում ասֆալտապատվել է 2790 մետր ճանապարհահատված: