
2020 թ. հունվարի 1-ից բարձրացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4222 թոշակառուի կենսաթոշակը:
Մասնավորապես բարձրացել է թոշակառուների, տարիքային թոշակառուների, մինչև 18 տարեկան առողջական խնդիրներով երեխաների, 1-2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թոշակները 20 լարիով: Բացի այդ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակը հուլիսի 1-ից կրկին կբարձրանա, այս անգամ 30 լարիով: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 70 տարեկանն անց թոշակառուների թիվը կազմում է 1 995 հոգի: