Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ այժմ որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ նորընտիր նախագահը մտադիր չէ արտաքին քաղաքական նոր ուղղություններ սահմանել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ, Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կշարունակի ընթանալ այն ուղղությամբ, որով ընթանում էր վերջին 11 ամսիների ընթացքում, ու այս բանագավառում որեւէ փոփոխություն չի սպասվում: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա մի քանի ամիս շարունակ «տեղում վազք» է, քանի որ ինչ-որ մանրուքների շուրջ համաձայնություններ են կայացել, սակայն դրանով էլ ավաեւտվել են: Իսկ մեր երկրների միջեւ առանց մուտքի վիզայի ռեժիմի հեռանկար, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում՝ սկզբունքայնորեն բացառվում է»,- ընդգծել է Սոսո Ցինցաձեն:
Փորձագետը նաեւ հայտարարել է, որ Վիլնյուսում կվավերացնեն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: «Սակայն վավերացումից հետո երկար ճանապարհ կա անցնելու: Հնարավոր է, մեկ տարի անց մենք ստորագրենք համաձայնագիրը, սակայն դա ուղղակի երկար ճանապարհի սկիզբ է: Մենք այս ուղղությամբ դեռ առաջին քայլերն ենք անում»,- եզրափակել է Սոսո Ցինցաձեն:Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կանցկացվի Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ընթացքում սպասվում է Վրաստանի ու ԵՄ, Մոլդովայի ու ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի վավերացում, ինչպես նաեւ այդ համաձայնագրի կնքումը ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ:
news.am