Քաղաքապետարանը Նինոծմինդայի մարզադպրոցի դահուկավազորդներին տրամադրել է նոր մարզական գույք

Քաղաքապետարանը Նինոծմինդայի մարզադպրոցի դահուկավազորդներին տրամադրել է նոր մարզական գույք

Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի դահուկավազորդները անցկացնում են ինտենսիվ պարապմունքներ: Վերջինիս համար առիթ է հանդիսացել Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի զարգացման բաժնի կողմից դահուկավազքի համար նախատեսված թվով 8 հավաքածու մարզագույքի տրամադրումը մարզադպրոցի այս մարզաձևով զբաղվող սաներին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան պատշաճ կերպով նախապատրաստվել մրցումներին:

Դահուկավազորդները ինտենսիվ կերպով նախապատրաստվում են առաջիկայում Բակուրիանիում կայանալիք դահուկային սպորտի վարպետ Թադևոս Արզումանյանին նվիրված հուշամրցաշարին:

Մարզադպրոցի դահուկավազքի մարզիչ Հովհաննես Ղարսլյանի խոսքով, մրցաշարին նախապատրաստվող 10 սաներն էլ ունեն իրենց սեփական դահուկները:

«Մարզիկներին լավ մարզավիճակի բերելու համար մենք օգտագործում ենք տարբեր տեսակի վազքային և քայլքային վարժություններ, ինչպես նաև անցկացնում ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստություն: Դահուկավազքը շատ օգտակար է երեխաների և մեծահասակների ֆիզիկական և մտավոր զարգացման համար», – իր խոսքում նշեց մարզիչը:

Մանրամասները լսեք Նինոծմինդայի մարզադպրոցի դահուկավազքի մարզիչ Հովհաննես Ղարսլյանից.