Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի երիտասարդները տարվա մեծ շրջանը մեկնում են արտագնա աշխատանքի իսկ ձմռանը երբ վերադառնում են չունեն ոչ մի զբաղմունք:
Երիտասարդները նշեցին, որ նրանք սպորտով զբաղվում են 4-5 ամիս՝ ամռանը (ֆուտբոլ, վոլեյբոլ եւ այլն…) իսկ դրանից հետո զրկված են սպորտից: Մի քանի տարի առաջ հնարավորություն կար սպորտով զբաղվելու գյուղի դպրոցի սպորտդահլիճում, իսկ հիմա չի թույլատրվում որովհետեւ դահլիճը գտնվում է դպրոցի տարածքում, եւ ոչ բոլորը կարող են զբաղվել այնտեղ: Այդ պատճառով լավ կլիներ որպեսզի գյուղի համար կառուցվեր առանձին սպորտդհալիճ, որտեղ բոլորը կունենային հնարավորություն սպորտով զբաղվելու: Սպորտդահլիճը մեծ դեր եւ նշանակություն ունի ինչպես մեծահասակների այնպես էլ երիտասարդների համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում.