Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը վերջին սաստիկ սառնամանիքներից հետո սառցակալվել են, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտնի անցուդարձի համար: Բնակիչները վախվխելով են քայլում մայթերով:
Նինոծմինդայի Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ծառայությունը չունի համապատասխան տեխնիկա մայթերը մաքրելու համար, անհրաժեշտության դեպքում նրանք նմանատիպ տեխնիկա ստիպված են լինելու վարձակալել մասնավոր կազմակերպություններից: Մնացականյանը նաև հավելեց, որ այս օրերին սառցակալած մայթերը մշակելու են ավազով կամ աղով:
Իրենց հերթին խոչընդոտ են ստեղծում այսպես կոչված ՛՛եվրոպական՛՛ մայթերը, որոնք նեղ են և դժվարություն են ստեղծում մաքրելու տեսանկյունից:
Տեղական բյուջեից 2020թ. Նինոծմինդա քաղաքի փողոցների մայթերը աղով և ավազով մշակելու համար հատկացվել է 3 հազար լարի գումար:
Մանրամասները լսեք Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանից.