NOR – ռադիոն բազմիցս անդրադարձել է, որ Շանթ հեռուստաընկերությամբ արդեն մի քանի ամիս շարունակ ընթանում է «Հումորի լիգա 3» նախագիծը, որտեղ ակտիվորեն մասնակցում էր Ջավախքի «Ախալքալաքցիներ» թիմը։
Հիշեցնենք, որ Ջավախքի թիմը երրորդ ելույթում (որի նկարահանումը տեղի է ունեցել 11.29.2019թ.) 1/2 եզրափակիչ դուրս գալու համար մրցել էր Արցախի թիմի հետ, որտեղ ելույթը բաղկացած է եղել երկու փուլից, այսինքն առաջին փուլում թիմերը ցուցադրել են տնային աշխատանքները իսկ երկրորդում ամբողջովին իմպրովիզացիա` ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից հնչել են հարցեր, որոնց մասնակիցները պետք է պատասխանեին սրամիտ եւ հումորով:
Մարզիչներ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը ընտրեցին Արցախի թիմին, արդյունքում Ջավախքի թիմը լքեց նախագիծը, բայց թիմի լավագույն մասնակիցները «Հումորի Լիգա 3» նախագծի կազմակերպիչների կողմից կստանան հրավեր մասնակցելու եզրափակչին, այդ մասին ասացին ինչպես Հումորի Լիգայի պրոդյուսերները այնպես էլ թիմի մարզիչները:
Ջավախքցիների 1/2 եզրափակիչ երրորդ ելույթը ցուցադրվել է նաեւ Շանթ հեռուստաընկերությամբ: Երրորդ ելույթում Ջավախքի թիմին աջակցել է դերասանուհի եւ մոդել Էլեն Ասատրյանը:
Ներկայացնում ենք երրորդ ելույթից փոքրիկ տեսանյութեր, որը հրապարակել է Funny Men Production -ը իր Facebook էջում։
https://www.facebook.com/funnymenproduction/videos/2654574424656162/
https://www.facebook.com/funnymenproduction/videos/823595868112110/
https://www.facebook.com/funnymenproduction/videos/597245657734637/