Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, տարածված լուրերը, թե գործող վարչապետ Գիորգի Գախարիան պետք է հրաժարական տա, և նրա տեղը զբաղեցնի Բիձինա Իվանիշվիլին, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես նշել է Կալաձեն, Բիձինա Իվանիշվիլիի վարչապետի պաշտոնին վերադառնալու մասին նույնիսկ խոսակցություն չկա:
«Ոչ մի վարչապետության մասին խոսք չկա, սա սխալ տեղեկատվություն է: Ինչ վերաբերում է նորություններին, առաջարկներին, իհարկե, մեզանից ժողովուրդը սպասում է նոր ծրագրերի և նորությունների: Իմ անունից, որպես մայրաքաղաքի քաղաքապետ, կարող եմ ասել, որ 2020 թվականը հատուկ կլինի Թբիլիսիի համար, քանի որ իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր»,- հայտարարել է Կալաձեն:
Ինչ վերաբերում է գործող վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի մասին տարածված լուրերին, Կալաձեն հայտարարել է, որ «դա ապատեղեկատվություն է»:aliq.ge