Հայաստանում ֆերմերները անց են կացնում բողոքի ցույց: Նրանք կոչ են անում աջակիցներին արգելափակել կենտրոնական մայրուղիները:
Երթևեկությունն արդեն արգելափակվել է մի քանի փողոցներում:
Ցուցարարները հավաքվել են նաև Երևանում, կառավարության տան դիմաց: Նրանք բողոքում են նոր կարգավորումների դեմ, որի համաձայն անասունին մորթել հնարավոր կլինի միայն հատուկ սպանդանոցներում:
Բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, որ կշարունակեն բողոքի ցույցերը մինչև կարգավորումը չեղյալ չի հայտարարվի:
Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», – հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց կառավարության դիմաց ցույց անող մսավաճառերից մեկը։
Ցուցարարները բոլոր մսավաճառներին հորդորեցին վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները՝ յուրաքանչյուրն իր մարզում։
«Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու՝ միս չտաք», – ասացին գյուղացիները։