
2020 թվականին «Աջակցություն գյուղին ծրագրի» շրջանակներում Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետների համար կհատկացվի 3 366 000 լարի: Այս մասին հայտնում է «Հարավային դարպասը»:
Ինչպես հայտնել են Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունից, այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ ըստ մունիցիպալիտետների ինչպես կբաժանվի նշված գումարը:
«Գյուղերում շուտով կսկսվեն հանդիպումները, որոնք կավարտվեն մարտին: Դրանից հետո կհստակեցվի նախագծերի քանակը ըստ մունիցիպալիտետի, սակայն նախորդ տարվա փորձից ելնելով մեծ շեղումներ չեն լինի»,- հայտնել են նախարարությունից:
Նախարարության տվյալներով, 2019 թվականին «Աջակցություն գյուղին ծրագրի» շրջանակներում Սամցխե-Ջավախքում 312 նախագիծ է իրականացվել:aliq.ge