Ուկրաինայի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացի դադարեցման մասին որոշումը ոչ մի կերպ չի ազդի Վրաստանի որոշման վրա: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:
«Շատ տխուր է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են կասեցնել Եվրամիության հետ սերտացման գործընթացը: Սակայն Վրաստանը որոշել է իր ուղին՝ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրում, եւ այդ ճանապարհին ոչ մի փոփոխություններ չեն լինի», – նոյեմբերի 24-ին հայտարարել է Փանջիկիձեն:
ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսի գագաթաժողովում: Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կգլխավոր երկրի պատվիրակությունը: Ըստ նախագահի՝ «Վրաստանը Վիլնյուսի գագաթաժողով է մեկնում շատ լավ արդյունքով», իսկ վերջերս կայացած եվրոպական չափանիշներով նախագահական ընտրությունները գագաթաժողովին որպես «Եվրոպայի անքակտելի մաս» ներկայանալու լավագույն երաշխիք են, – նշել է նախագահը:
news.am