Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է վճարել երեք միլիոն դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար: Նա այդ մասին ասել է ելույթի ժամանակ:
«Մենք երեք միլիոն դոլար կանխիկ գումար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և գլուխը կհասցնի մեզ», – ասել է Համզեն: Իր խոսքում նա դատապարտել է ամերիկյան արտաքին քաղաքականությունը:Նա նաև նշել է, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի մեղավորը Վաշինգտոնն է: