
Վրաստանի մաքսային ծառայողները Կարծախի մաքսային անցակետում, հիմնավոր կասկածի հիմքով, Վրաստանի քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված վտանգավոր քիմիական նյութ՝ 106,58 գրամ սնդիկ:
Գործի նյութերն ուղարկվել են Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունք՝ հետագա քննության համար: Ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնում դեպքի վերաբերյալ Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել:aliq.ge