Լուսանկարը վերցված է «NOR » ռադիոյի արխիվից
Այսօր՝ հունվարի 22 -ին, ժամը 10:00 դրությամբ դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհները անանցանելի էին, այս մասին տեղեկացրեցին բնակիչները:
Հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ. «Հունվարի 21 -ի երեկոյան զգալով որ քամին ուժեղ է, կապնվեցինք պատգամավոր Սամվել Դարբինյանի հետ և միասին գնացինք ստուգելու ճանապարհի վիճակը, իսկ 22 -ի առավոտյան հեռախոսակապ հաստատելով պարոն Դարբինյանի հետ հասկացանք, որ ինչպես Ուչմանա այնպես էլ Թորիա տանող ճանապարհը պետք է մաքրել ձնածածկույթից եւ կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, ով շուտափույտ արձագանքեց մեր զանգին եւ տեխնիկան ճիշտ պահին հայտնվեց ճիշտ վայրում»:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ձնամաքրման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ժամ 11:00 -ի սահմաններում արդեն տեղում իրականացնում էր ձնամաքրման աշխատանքները՝ Ուչմանա եւ Թորիա տանող ճանապարհահատվածում:
Քոթոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ երկու ճանապարհներն էլ բաց են եւ երթեւեկությունը հնարավոր է:
Մանրամասները՝ ռեպորտաժում.