Մեկնարկել է նախնական զինվորական հաշվառման գործընթացը

Մեկնարկել է նախնական զինվորական  հաշվառման գործընթացը

Նինոծմինդայի Զինվորական կոմիտեն անցկացնում է նախնական զինվորական հաշվառում 2003թ.-ին ծնված երիտասարդների շրջանում:Այս տարի նախնական զինվորական հաշվառման են ենթակա Նինոծմինդայի մունիցիպալիտետի 143 երիտասարդ:

Հաշվառման ժամանակ կոմիտեի աշխատակիցները չափեցին երիտասարդների հասակը և քաշը:

Ինչպես նշեց Զինվորական կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանը, զինվորական նախնական հաշվառումը մեկնարկել է 2020թ.-ի հունվարի 1-ից և կտևի մինչև ապրիլի 30-ը:

Օրենքով նախատեսված է նորակոչիկ երիտասարդներից նախնական հաշվառում անցնելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր, ծննդյան վկայական, ծնողների անձնագրերը, 3 լուսանկար և ընտանիքի կազմի մասին տեղեկանք: Վերջիններիս հիման վրա կազմվում են անձնական գործեր, կազմվում միասնական ցուցակներ և այբբենական գրքեր, որոնք կօգտագործվեն զորակոչի ժամանակ:

Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի Զինվորական կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանից.