
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը սկսել է անցկացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ասֆալտապատման մրցույթներ:
Այսօր՝ հունվարի 22-ին, անցկացվեց Նինոծմինդա քաղաքի Դերժինսկի և Բաղրամյան փողոցների ասֆալտապատման մրցույթը: Մրցույթի համար նախատեսված 429,260 լարիի դիմաց մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին անցկացվել էր նաև Սաթխա-Սպասովկա ճանապարհի մնացած 2200 մետրանոց հատվածի ասֆալտապատման մրցույթը: Նախագծի համար նախատեսված 800 հազար լարիի դիմաց ասֆալտապատման մրցույթը կրկին շահել էր ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:
Այս երկու մրցույթների վերաբերյալ պայմանագրերը կողմերի միջև դեռևս չեն կնքնել: