Spar սուպերմարկետի աշխատակից է սպանվել

Spar սուպերմարկետի աշխատակից է սպանվել

Թբիլիսիի Կոստավա փողոցի վրա գտնվող Spar սուպերմարկետում գլխի հատվածում հարված ստացած 18-ամյա վաճառող-կոնսուլտանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են «Երիտասարդական արհմիութենական շարժումից»:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին սուպերմարկետում հաճախորդի և վաճառող-կոնսուլտանի միջև բռնված վիճաբանության հետևանքով հաճախորդը հարվածել էր նրան, որի հետևանքում կոնսուլտանտը գլխի հատվածում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Գործով հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է առողջությանը դիտավորությամբ լուրջ վնասվածք հասցնել: Կասկածյալը անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից:aliq.ge