Հունվարի 22-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում պետական դպրոցները ամենաշատը ֆիզիկայի ուսուցիչի կարիք ունեն:
Իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում 8 թափուր հաստիք կա: Աշխատանքի դիմելու վերջնաժամկետը հունվարի վերջն է:
Թափուր աշխատատեղեր հայտարարվել են հետևյալ դպրոցներում. Ղուլալիս գյուղում ֆիզիկայի ուսուցիչ է պահանջվում: Հեշտիայի թիվ 1 դպրոցում՝ 1-ին և 4-րդ դասարաններում արվեստի ուսուցիչ: Հեշտիայի թիվ 2 դպրոցում `ֆիզիկայի ուսուցիչ 8-11-րդ դասարաններում: Սաթխա գյուղի դպրոցում ՝ աշխարհագրության ուսուցիչ 7-11-րդ դասարաններում, մաթեմատիկայի ուսուցիչ 10-12 դասարաններում: Սաղամո գյուղի դպրոցում անգլերենի ուսուցիչ 1-ին, 3-րդ, 6-րդ դասարաններում: Փոկա գյուղի դպրոցում 6-12-րդ դասարաններում սպորտի ուսուցիչ , 9-11-րդ դասարաններում `քաղաքացիական կրթության ուսուցիչ:
Ուսուցիչների զարգացման կայքում տեղադրել են 39 թափուր աշխատատեղ տարածաշրջանի ողջ դպրոցների համար : Ամենաշատ թափուր աշխատատեղ հայտարարված է Ախալքալաքում՝ 26 , իսկ 6 դպրոցում պահանջվում է ֆիզիկայի ուսուցիչներ: