Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման մասին համաձայնագիրը

Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման մասին համաձայնագիրը

Վիլնյուսում անցկացվող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում նոյեմբերի 29-ին Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են Ասոցացման մասին համաձայնագիրը: «Սա կարեւոր պահ է ամբողջ Եվրոպայի համար»,- նման հաղորդագրություն է տեղադրվել Լիտվայի կառավարության Twitter.-ի պաշտոնական միկրոբլոգում:

Փաստաթղթերի տակ ստորագրել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն:

ԵՄ-ի կողմից ստորագրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հայտնում է ru.tvi.ua-ը:

ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսված է 2014թ., հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
news.am



Opinion, pooling and voting