Հունվարի 23 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանարային դպրոցում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում նվիրված վաստակաշատ ուսուցիչներ Սուսաննա Աբրահամյանին, Հոռոմսիմա Կարապետյանին եւ Վալերի Գրաբսկիին:
Աշակերտները ելույթ ունեցան արատասանությամբ, երգով եւ հրաժեշտի խոսքերով: Հրաժեշտին ներկա էին ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները:
Հրաժեշտի խոսքերով հանդես եկան նաեւ նախկին տարրական դասարանի ուսուցիչներ Սուսաննա Աբրահամյանն ու Հոռոմսիմա Կարապետյանը: Հուզված էին ողջ ուսուցչական անձնակազմն ու աշակերտները` ճանապարհելով իրենց ուսուցիչներին, ովքեր երկար տարիներ դասավանդել եւ եղել են իրենց կողքին:
Սուսաննա Աբրահամյանն ու Հոռոմսիմա Կարապետյանը միասին սովորել են Գյումրիի Մռավայանի անվան մանկավարժական ուսումնարանում տարրական մեթոդիկա եւ դասվարի մասնագիտությամբ, իսկ Վալերի Գրաբսկին Գյումրիի Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարան՝ ֆիզիկայի ֆակուլտետում:
Բոլոր երեք ուսուցիչներն էլ դպրոցում աշխատանքի անցել են 1975 թվականին եւ դասավանդել մինչեւ 2019 թվականի առաջին կիսամյակը եւ ունեն 44 տարվա աշխատանքային փորձ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.