
Այս տարի սա արդեն 6-րդ դեպքն է, երբ ծովը Բաթումի ափ է դուրս բերում սատկած դելֆին:
Մասնագետները գտնում են, որ անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել՝ պարզելու պատճառները, թե ինչո՞ւ է ծովը դուրս նետում սատկած դելֆիններ:
«Սա կաթնասուններին ափ նետելու արդեն 6-րդ դեպքն է: Նախորդ տարի գրանցվել է 120 դեպք: Անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն՝ պարզելու՝ որն է դելֆինների սատկելու պատճառը»-, հայտարարել է կենսաբանության դոկտոր Արչիլ Գուչմանիձեն:1tv.ge